Տարազի վերածնունդը. ակումբի հաջողությունները Մինասյանի օրոք

Տարազի վերածնունդը. ակումբի հաջողությունները Մինասյանի օրոք

28/10/2021 - 18:21

Վարդան Մինասյանը մրցաշրջանի ավարտին հեռացավ «Տարազի» գլխավոր մարզչի պաշտոնից, և սա տրամաբանական, բայց միևնույն ժամանակ` տհաճ ավարտ է ամենագունեղ թիմերից մեկի համար։ Vesti.kz-ի թղթակիցը պատմում է, թե ինչի է հասել հայ մասնագետը Հարավային Ղազախստանի ակումբում աշխատանքի ինը ամիսների ընթացքում։

Բացահայտեց Բաուիրժան Բայտանային, վստահեց երիտասարդներին և արդյունավետ օգտագործեց լեգեոներների ուժը

Վերադարձ, վերածնունդ, կերպարանափոխություն. այս բառերով կարելի է նկարագրել Բաուրիժան Բայտանայի անցկացրած մրցաշրջանը, ով ցույց տվեց իր տաղանդի բոլոր կողմերը և հրապարակայնորեն նշեց, որ այս մրցաշրջանում իր անհատական ​​առաջընթացը մեծապես պայմանավորված է Մինասյանի կերպարով։ Մի սերնդի մոլորված թվացող խաղացողից մարզիչը Բաուրիժանին դարձրեց Ղազախստանի հավաքականի թեկնածու։

Բացի այդ, Մինասյանի օրոք տեղացի երիտասարդները, մասնավորապես՝ Մուհամեդժան Սեյսենը (ազգային հավաքականի մեկ այլ խաղացող), Դինմուհամեդ Կարամանը, Ժալգաս Ժակսիլիկովը և Աբիլայխան Ժումաբեկը (բոլորն էլ հրավիրված են երիտասարդական հավաքական), վերջնականապես հաստատվեցին թիմում։ Նրանցից ոչ մեկը նախորդ մրցաշրջաններում երբեք այսքան խաղաժականակ չեն ստացել, որքան ընթացիկ խաղարկությունում:

«Տարազի» մյուս առավելությունը թիմում լեգեոներների նվազագույն քանակն էր, ինչից Մինասյանը երբեք չբողոքեց և պետք է ասել, որ գրեթե բոլոր օտարերկրացիները կարևոր տեղ էին զբաղեցնում, ոչ ոք դուրս չեկավ ընդհանուր օրինաչափությունից, և միայն Ուրոշ Նենադովիչն ու Էրիվալդոն, ովքեր ամռանն էին համալրել ակումբը, ավելի դժվար էին հարմարվում, քան մյուսները, բայց դրա համար կային օբյեկտիվ պատճառներ, օրինակ՝ ֆինանսական դժվարությունները:

Հիանալի մեկնարկ, հարձակվողական ֆուտբոլ, առաջացած կադրային ու ֆինանսական խնդիրներ

Բոլորս ենք հիշում «Տարազի» շատ վառ մեկնարկն առաջնությունում՝ չորս հաղթանակ, արտագնա ոչ-ոքի «Կայրաթի» դեմ խաղում, ոչ մի պարտություն։ Արդյունքներից բացի, Մինասյանի թիմին հաճելի էր հետևել. այն պաշտպանողական խաղ չէր ցուցադրում, ինչպես այս մակարդակի ակումբների մեծ մասը, համարձակ խաղում էր հարձակվողական խաղ և գեղեցիկ գոլեր խփում: Հայ մարզչի ոճը կարևորել են անգամ գործընկերները, այդ թվում՝ Սրջան Բլագոևիչը, ով խոստովանել է, որ մինչ այդ ոչ ոք «կասպիացիներին» չէր ստիպել հրաժարվել իրենց սովորական խաղաոճից։

Սակայն, ամռանը «Տարազի» արդյունքները կտրուկ անկում ապրեցին։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, ակումբը դադարեց կանոնավոր կերպով աշխատավարձ վճարել ֆուտբոլիստներին, բացի այդ, թիմը չուներ բավարար մարդկային ռեսուրսներ՝ առաջատարի դիրքում մնալու համար։ Նույն ամռանը «Տարազը» կորցրեց իր առաջատարներից մեկին՝ պորտուգալացի Պեդրո Էուժենիոյին, ով տեղափոխվեց «Աստանա»։

Ֆուտբոլիստները շնորհակալություն են հայտնում Մինասյանին, ով, հնարավոր է, շարունակի մնալ Ղազախստանի առաջնությունում

Նույն Բայտանան, ինչպես նաև փորձառու պաշտպան Էլդոս Ախմետովը մեկ անգամ չէ, որ հրապարակավ շնորհակալություն են հայտնել Մինասյանին՝ համատեղ աշխատանքի համար։ Այո, «Տարազը» ի վերջո չնվաճեց եվրագավաթային ուղեգիր, բայց, ամեն դեպքում, ձանձրալի և փակ թիմ չէր, որը կենտրոնացած է միայն արդյունքի վրա։ Ակումբի ներսում նորմալ կազմակերպվածության, կայուն ֆինանսավորման և առանցքային խաղացողների պահպանման դեպքում Մինասյանի «Տարազը» կարող էր շատ ավելի բարձր տեղ զբաղեցնել:

Այսպես թե այնպես, հայ մասնագետի համար այս մրցաշրջանը կարող է առավելություն լինել, և զգացողություն կա, որ ձմռանը նրա նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերեն միանգամից մի քանի ղազախական ակումբներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023