Պաշտոնական. Բարսելոնան գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց

Պաշտոնական. Բարսելոնան գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց

28/10/2021 - 16:13

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, Սերխի Բարխուանը նշանակվել է ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

49-ամյա մասնագետն այդ պաշտոնում կմնա այնքան ժամանակ, մինչև «բլաուգրանասը» կգտնի մշտական գլխավոր մարզիչ։

Հավելենք, որ Սերխի Բարխուանը 2021 թ. հուլիսին նշանակվել էր «Բարսելոնա Բ»-ի գլխավոր մարզիչ։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը հոմտեմբերի 27-ին Ռոնալդ Կումանին պաշտոնանկ արեց գլխավոր մարզչի պաշտոնից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023