Քրիսթալ Փելասը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ման. Սիթիին🎥

Քրիսթալ Փելասը խոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս հաղթելով Ման. Սիթիին🎥

30/10/2021 - 20:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական անկակնկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Քրիսթալ Փելասը» հաղթեց 2:0 հաշվով։

«Արծիվներին» հաղթանակ պարգևեցին Վիլֆրիդ Զահայի և Կոնոր Գալահերի խփած գոլերը։

Չնայած գրանցված արդյունքին ու 45+2-րդ րոպեին Էմերիկ Լապորտի ստացած կարմիր քարտին` «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն բազմաթիվ անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Այս հաղթանակից հետո «Քրիսթալ Փելասը» վաստակեց 12 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական։

«Մանչեսթեր Սիթին» մնաց 20 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023