Արսենալը հիացնում է` հյուրընկալվելիս հաղթելով Լեսթերին🎥

Արսենալը հիացնում է` հյուրընկալվելիս հաղթելով Լեսթերին🎥

30/10/2021 - 17:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։

Հանդիպումը մեկնարկեց բավական անսպասելի, քանի որ արդեն 5-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Գաբրիելը։

«Լեսթերը» ուշքի չէր եկել այդ սառը ցնցուղից, երբ 18-րդ րոպեին ևս մեկ գնդակ հանեց սեփական դարպասից, որն իր անվան դիմաց գրանցեց Էմիլ Սմիթ-Ռոուն։

«Աղվեսները» քիչ-քիչ վերգտան իրենց խաղը և նախքան ընդմիջման գնալը կարող էին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն 43-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնի իրացրած տուգանային հարվածից հետո հիասքանչ սեյվի հեղինակ դարձավ Արոն Ռեմսդեյլը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին լոնդոնյան ակումբի երկու գնդակի առավելությամբ։

Երկրորդ խաղակեսը գրեթե ամբողջությամբ անցավ Բրենդան Ռոջերսի սաների տարածքային ու խաղային առավելությամբ, ովքեր ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն նպաստավոր դիրքերից մեկական անգամ վրիպեցին Լյուկ Թոմասը, Ադելոմա Լուքմանը, երկու անգամ էլ` Հարվի Բարնսը։

Ռեմսդեյլն երկրորդ 45 րոպեների ընթացքում նույնպես մի քանի տպավորիչ սեյվի հեղինակ դարձավ` մեծապես օգնելով իր թիմին պահպանել հաղթական հաշիվը։

23-ամյա դարպասապահն այս խաղում ընդհանուր առմամբ կատարեց 8 սեյվ։

Ի վերջո, Միկել Արտետայի թիմը հաղթեց 2:0 հաշվով։

Հավելենք, որ «Արսենալը» վերջին 9 խաղերում անպարտելի է` այդ ընթացքում տոնելով 7 հաղթանակ։

Այս հաղթանակից հետո «զինագործները» վաստակեցին 17 միավոր և բարձրացան 5-րդ հորիզոնական։

«Լեսթերը» մնաց 14 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023