Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Չելսիի» դեմ։ «Զինագործները» հերթական փայլուն հանդիպումն անցկացրին` «ազնվականներին» ջախջախելով 5:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձան Կայ Հավերցն ու Բեն Ուայթը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեանդրո Տրոսարդը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 77 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Պորտուի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում պորտուգալական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում «զինագործները» հաղթեցին նույն 1:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից 41-րդ րոպեին աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։ Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար, որն ավարտվեց լոնդոնյան ակումբի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Զինագործները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին` «մրճահարներին» ջախջախելով 6:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Բուկայո Սական, մեկական գոլ էլ խփեցին Վիլիամ Սալիբան, Գաբրիելը, Լեանդրո Տրոսարն ու Դեկլան Ռայսը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 52 միավոր և շարունակում է զբաղեցնել 3-րդ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Լիվերպուլի» դեմ։ Հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 3:1 հաշվով։ Միկել Արտետայի թիմից աչքի ընկան Բուկայո Սական, Գաբրիել Մարտինելին ու Լեանդրո Տրոսարը։ Մերսիսայդյան ակումբի միակ գնդակը, որպես ինքնագոլ, գրանցվեց լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպան […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «զինագործներն» ունեին տոտալ առավելություն` «արծիվներին» ջախջախելով 5:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Գաբրիել Մարտինելին, մեկական գոլ էլ խփեցին Գաբրիելն ու Լեանդրո Տրոսարը, իսկ հյուրերի դարպասապահ Դին Հենդերսոնը գրավեց սեփական դարպասը։ Նշենք, որ Մարտինելին իր երկու գոլերը խփեց […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Ադրբեջանի դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ բելգիացիների գոլահար Ռոմելու Լուկակուն, ով 17-37-րդ րոպեների ընթաքում գրավեց մրցակցի դարպասն` իր անվան դիմաց գրանցելով պոկեր։ Դոմենիկո Տեդեսկոյի թիմից մել գոլ էլ խփեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Զինագործները» հանդիպման ընթացքում մինչև 77-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Միկել Արտետայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքը` մեծ դժվարությամբ կորզելով ոչ-ոքի։ «Ազնվականների» կազմից գոլերը խփեցին Քոուլ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Արսենալը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի գոլերը խփեցին Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարը, Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Սևիլիա» 1:1 «Լանս» Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Բելգիայի հավաքականը F խմբի շրջանակում Բրյուսելում մրցեց Էստոնիայի ընտրանու դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «կարմիր սատանաներն» ունեին խաղային տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ Ռոմելու Լուկակուն, ով իր անվան դիմաց երկու գոլ և մեկ գոլային փոխանցում գրանցեց։ Ռոբերտո Մարտինեսի թիմի կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Յան Վերտոնգենը, […]
Ավելին
Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի 2023 թվականի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»։ Հիմնականում հավասար պայքարում ընթացող խաղում «քաղաքաբնակները» 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քոուլ Պալմերի խփած հիանալի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։ Թվում էր` Պեպ Գվարդիոլայի թիմն այլևս բաց չի թողնի հաղթական հաշիվը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Արսենալի» […]
Ավելին
1 2 3

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023