Խավին կողմնորոշվել է առաջին տրանսֆերի հարցում Բարսելոնան գլխավորելու դեպքում

Խավին կողմնորոշվել է առաջին տրանսֆերի հարցում Բարսելոնան գլխավորելու դեպքում

30/10/2021 - 15:02

Խավին արդեն տրանսֆերային ծրագրեր է կազմում և պատրաստվում է ամրապնդել «Բարսելոնայի» կազմը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, իսպանացի մասնագետը «բլաուգրանասի» շարքերում ցանկանում է տեսնել «Բավարիայի» եզրային հարձակվող Կինգլսի Կոմանին։

Հաղորդվում է, որ Խավին իր շրջապատի ներկայացուցիչներին ասել է, որ ֆրանսիացի վինգերի տաղանդի մեծ երկրպագուն է և «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո դիմելու է ակումբի ղեկավարությանը, որպեսզի ձեռք բերեն նրան։

41-ամյա մասնագետը նախընտրում է 4-3-3 տակտիկական դասավորությունը` դասական վինգերներով, այդ պատճառով էլ կազմի ամրապնդումն սկսելու է հենց այդ դիրքից։

Կոմանի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։ Կողմերն այն երկարաձգելու շուրջ բանակցություններ են վարել, որոնք, սակայն, ձախողվել են։

Նշվում է, որ եթե բանակցությունները չվերսկսվեն կամ կրկին ձախողվեն, մյունխենյան ակումբը կփորձի վաճառել ֆրանսիացի հարձակվողին։ «Բավարիան» նրա վաճառքի դիմաց ցանկանում է վաստակել նվազագույնը 55 մլն եվրո։

Խավիի հետաքրքրությունների շրջանակում է հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը։

Անգլիացի հարձակվողն արդեն տևական ժամանակ է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է։

Խոսակցություններ կան, որ «կապտանռնագույնները» մտադիր են 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնման իրավունքով վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին։

Նախկին հաղորդվում էր, որ Սթերլինգի տրանսֆերի իրականացումը մեծապես կախված է Ուսման Դեմբելեի ապագայից։ Եթե «բլաուգրանասը» չհաջողվի ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ երկարաձգել պայմանագիրը, ապա միայն այդ դեպքում կփորձի ձեռք բերել Սթերլինգին։

Հավելենք, որ Դեմբելեի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023