Բավարիան ուշքի է գալիս ջախջախիչ պարտությունից` խոշոր հաշվով հաղթելով Ունիոն Բեռլինին🎥

Բավարիան ուշքի է գալիս ջախջախիչ պարտությունից` խոշոր հաշվով հաղթելով Ունիոն Բեռլինին🎥

30/10/2021 - 19:32

Գերմանական Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս մրցեց «Ունոին Բեռլինի» դեմ։

Հանդիպման մեծ մասում մյունխենյան ակումբն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ հաղթի 5:2 հաշվով։

«Բավարիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն, Կինգսլի Կոմանն ու Թոմաս Մյուլլերը։

«Մայրքաղաքայինների» գոլերն էլ խփեցին Նիկո Գիսելմանն ու Ջուլիան Ռայերսոնը։

Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 25 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ունիոնը» մնաց 16 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023