Վինիսիուսը կրկին փայլում է` կերտելով Ռեալի հաղթանակը🎥

Վինիսիուսը կրկին փայլում է` կերտելով Ռեալի հաղթանակը🎥

30/10/2021 - 17:52

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Էլչեի» դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ «արքայական» ակումբի ֆուտբոլիստների սցենարով, ովքեր էլ հաղթեցին 2:1 հաշվով։

«Ռեալի» կազմում հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց Վինիսիուսը, ով դարձավ դուբլի հեղինակ` կերտելով իր թիմի հաղթանակը։

21-ամյա վինգերը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 7 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` զիջելով միայն իր թիմակից Կարիմ Բենզեմային, ում ակտիվում կա 9 գոլ։

«Էլչեի» միակ գնդակը գրանցվեց Պերե Միլիայի անվան դիմաց։

Այս հաղթանակից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 24 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Էլչեն» մնաց նախապես վաստակած 10 միավորով և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023