Պաշտոնական. Մարկ Կուկուրելիան տեղափոխվեց Չելսի
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Բրայթոնի» ձախ պաշտպան Մարկ Կուկուրելիային։ Կողմերի միջև պայմանագիրը ստորագրվել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «ազնվականները» «ճայերին» վճարել են 65.3 մլն եվրո, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 8.3 մլն եվրո։ Նշենք, որ այս գործարքը դարձել է «Չելսիի» պատմության 5-րդ ամենաթանկարժեք տրանսֆերը։ […]