Ինտերը մարզումային խաղում գերխոշոր հաշվով հաղթանակ է տոնել. Մխիթարյանը` երկու ասիստի հեղինակ🎥

Ինտերը մարզումային խաղում գերխոշոր հաշվով հաղթանակ է տոնել. Մխիթարյանը` երկու ասիստի հեղինակ🎥

04/08/2022 - 17:28

«Ինտերը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանին` օգոստոսի 3-ին մարզումային հանդիպում անցկացնելով Իտալիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոկրեմա» ակումբի դեմ։

«Ներաձուրիներն» ամբողջությամբ գերազանցեցին մրցակցին` հաղթելով 8:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիլո Դ’Ամբրոզիոն, Էդին Ջեկոն, Ռոբերտո Գալյարդինին, Ռոմելու Լուկակուն ու Հական Չալհանօղլուն, մեկ գնդակ էլ, որպես ինքնագոլ, գրանցվել է «Պերգոկրեմայի» ֆուտբոլիստներից մեկի անվան դիմաց։

Հավելենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը` դառնալով երկու գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ «Ինտերը» նախամրցաշրջանային հատվածի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին` Երևանի ժամանակով 22:30-ից սկսած` Պեսկարայի «Ադրիատիկո» մարզադաշտում, կմրցի «Վիլյառեալի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023