Յուվենտուսի կատարյալ ձախողումը. Ատլետիկոն ընկերական խաղում ջախջախել է «բյանկոներիներին»🎥
«Յուվենտուսն» ու «Ատլետիկո Մադրիդն» ավարտեցին միջմրցաշրջանային հատվածը` միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացնելով Թուրինում։ «Բյանկոներիները» կատարյալ ձախողեցին խաղը` 0:4 հաշվով կրելով ջախջախիչ պարտություն։ Մադրիդյան ակումբի կազմից փայլեց Ալվարո Մորատան, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաթեուս Կունյան։ Հիշեցնենք, որ Մորատան նախորդ երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է հենց «Յուվենտուսի» կազմում` անցկացրած 92 խաղում դառնալով […]