Author Archives: Miqayel

Ընկերական հանդիպումներ. Ինտերը գոլառատ խաղում պարտվեց Վիլյառեալին🎥

«Ինտերն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածն ու վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` Պեսկարայի «Ադրիատիկո» մարզադաշտում մրցելով «Վիլյառեալի» դեմ։ Բավական գոլառատ խաղում «դեդին սուզանավը» հաղթեց 4:2 հաշվով։ Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալֆոնսո Պեդրասան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրանսիս Կոկլենն ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ «ներաձուրիների» կազմից աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Դանիլո Դ’Ամբրոզիոն։ Նշենք, որ միլանյան […]

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը համառ պայքարում հաղթեց Հնդկաստանին

Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։ Այսօր` օգոստոսի 6-ին, կայացան 8-րդ տուրի պարտիաները, որի շրջանամում Հայաստանի հավաքականը համառ պայքարում 2.5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանին։ Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, ով գրեթե 7 ժամ տևած պայքարում 102-րդ քայլին, ի վերջո, կոտրեց Պենտալա Հարիկիշնայի դիմադրությունը։ Մյուս խաղատախտակների վրա հանդես եկող […]

Նունյեսի հիանալի նորամուտն ԱՊԼ-ում. Լիվերպուլը չկարողացավ կոտրել Ֆուլհեմի դիմադրությունը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ի տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկից մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն, կարելի է ասել, Յուրգեն Կլոպի թիմի խաղում չկար սրություն ու ոչինչ չէր ստացվում։ Դեռ ավելին` 32-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը վերածեցին գոլի. աչքի ընկավ Ալեքսանդր Միտրովիչը։ Նախքան ընդմիջման գնալը` հյուրերը կարող էին […]

Ֆուլհեմ – Լիվերպուլ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս կմրցի «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports+» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լուիս Սուարեսն առաջին գոլն է խփել Նասիոնալի կազմում🎥

Ուրուգվայի առաջնության 2-րդ տուրում «Նասիոնալը» սեփական հարկի տակ մրցեց «Ռենտիստասի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։ Մոնտեվիդեոն ակումբի կազմում հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Լուիս Սուարեսը, ով 59-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:0։ Նշենք, որ 35-ամյա հարձակվողը «Նասիոնալի» շարքերը համալրելուց հետո խփել է առաջին գոլը։ Հիշեցնենք, որ «Էլ պիստոլերոն» վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր […]

Մանուել Նոյերի կոպիտ սխալն ու Այնտրախտի հարձակվողի գոլը 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվելիս 6:1 հաշվով ջախջախեց «Այնտրախտին»։ Մայնի Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի միակ գոլը 64-րդ րոպեին խփեց թիմի նարեկ Ռանդալ Կոլո-Մուանին` օգտվելով «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի կոպիտ սխալից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Արսենալն ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային խաղում հաղթեց «Քրիսթալ Փելասին»🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Քրսիթալ Փելասի» դեմ։ «Զինագործները» բավական որակյալ հանդիպում անցկացրին` հաղթելով 2:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի կազմից աչքի ընկավ Գաբրիել Մարտինելին, ով խփեց Պրեմիեր լիգայի նոր մեկնարկած մրցաշրջանի առաջին գոլը, իսկ տանտերերի կենտրոնական պաշտպան Մարկ Գուեին գրավեց սեփական դարպասը։ Այսպիսով, «Արսենալը» նոր մրցամրջանը մեկնարկեց վստահ հաղթանակով։ Հ․Գ․ […]

Բավարիան Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով 🎥

Մեկնարկեց Բունդեսլիգայի 2022/23 մրցաշրջանը, որի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան»` Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բան Պարկ» մարզադաշտում, մրցեց «Այնտրախտի» դեմ։ Մյունխենյան ակումբն առաջին կեսում պարզապես սառը ցնցուղ էր պատրաստել մրցակցի համար ու նախքան ընդմիջման գնալը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Այնտրախտի» դարպասը։ Յուլիան Նագելսմանի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Յոզուա Կիմիխը, Բենջամեն Պավարը, Սադիո Մանեն, Ջամալ Մուսիալան […]

Գաբրիել Մարտինելին խփեց ԱՊԼ-ի` 2022/23 մրցաշրջանի առաջին գոլը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցում է «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման 20-րդ րոպեին «զինագործների» կազմից աչքի ընկավ Գաբրիել Մարտինելին` խփելով ԱՊԼ-ի` նոր մեկնարկած մրցաշրջանի առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Քրիսթալ Փելաս – Արսենալ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի բացման խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս կմրցի «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,078 1,079 1,080 1,081 1,082 2,104