Պաշտոնական. Աստոն Վիլլայի երիտասարդ տաղանդը տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Աստոն Վիլլայի երիտասարդ տաղանդը տեղափոխվեց Չելսի

04/08/2022 - 16:16

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Աստոն Վիլլայի» կենտրոնական կիսապաշտպան Կարնի Չուկվուեմեկային։

Կողմերի միջև կնքվել է 6 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ «ազնվականները» գործարքի դիմաց «Վիլլային» վճարել են 15 մլն ֆունտ, որին հետագայում, հավելավճարների տեսքով, ավելանալու է ևս 5 միլիոն ֆունտ։

Հիշեցնենք` ավելի վաղ կային տեղեկություններ, որ 18-ամյա ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Բարսելոնան»։

Նշենք, որ Կարնի Չուկվուեմեկան «Աստոն Վիլլայի» սան է, որի կազմում անցկացրել է 16 հանդիպում` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023