Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ միանձնյա առաջատար
Հնդկաստանի Չենայ քաղաքում հուլիսի 28-ից մեկնարկել և ընթանում է շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան, որին մասնակցում են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Հատկապես հիանալի է հանդես գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը հաղթանակներ է տոնել մեկնարկային բոլոր 6 տուրերում էլ։ 6-րդ տուրում մեր ընտրանին համառ պայքարում 2.5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստան-2 հավաքականին։ Հայաստանի հավաքականից հաղթանակներ տոնեցին Սամվել […]