Պաշտոնական. Վուլերհեմպտոնն իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

Պաշտոնական. Վուլերհեմպտոնն իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

18/08/2022 - 11:21

Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է Լիսաբոնի «Սպորտինիգի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը, իսկ «գայլերը» գործարքի դիմաց պորտուգալական ակումբին վճարել են 45 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տրանսֆերը «Վուլվզի» համար հավելավճարներով կհասնի մինչև 50 մլն եվրո։

Հավելենք, որ այս գործարքը դարձել է «գայլերի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։

Մինչ այս «Վուլվզի» ամենաթանկարժեք տրանսֆերը Ֆաբիո Սիլվայի գործարքն էր, երբ 2020 թ. սեպտեմբերին ակումբը «Պորտուին» վճարեց 40 մլն եվրո։

Նշենք, որ Մաթեուս Նունյեսը «Սպորտինգի» սան է, որի կազմում անցկացրած 101 խաղում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023