Պաշտոնական. Պակո Ալկասերը փոխեց ակումբային գրանցումը

Պաշտոնական. Պակո Ալկասերը փոխեց ակումբային գրանցումը

18/08/2022 - 12:28

Ինչպես տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջայի» մամուլի ծառայությունը, ակումբը վարձակալել է «Վիլյառեալի» հարձակվող Պակո Ալկասերին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո «Շարջան» ունենալու է նաև իսպանացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։

Նշենք, որ Պակո Ալկասերը «դեղին սուզանավի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հունվարից` անցկացրած 76 խաղում դառնալով 21 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Ալկասերն առավել հայտնի է «Վալենսիայի» (2011-16 թթ., 124 հանդիպում, 43 գոլ և 17 գոլային փոխանցում), «Բարսելոնայի» (2016-18 թթ., 50 հանդիպում, 15 գոլ և 8 գոլային փոխանցում), ինչպես նաև «Բորուսիա Դորտմունդի» (2018-2020 թթ., 47 խաղ, 26 գոլ և 4 ասիստ) կազմում ունեցած մրցելույթներով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023