Բավարիան վստահ խաղով հաղթեց Ինտերին🎥

Բավարիան վստահ խաղով հաղթեց Ինտերին🎥

08/09/2022 - 01:08

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բավարիան» C խմբի շրջանակում` Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, մրցեց «Ինտերի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում մյունխենյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Յուլիան Նագելսմանի թիմից մեկ անգամ աչքի ընկավ Լերոյ Սանեն, իսկ «Ինտերի» պաշտպան Դանի Դ’Ամբրոզիոն գրավեց սեփական դարպասը։

Հավելենք, որ «ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

«Բարսելոնա» 5:1 «Վիկտորիա Պլզեն»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023