Արտակ Դաշյանը խփեց Փյունիկի պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցում է «Բազելի» դեմ։ 27-րդ րոպեին Եղիշե Մելիքյանի թիմի կազմից աչքի ընկավ Արտակ Դաշյանը, ով հաշիվը դարձրեց 1:1։ Նշենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը խփեց «Փյունիկի» պատմության առաջին գոլը եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլերում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am