Լևանդովսկին շարունակում   է փայլել. Բարսելոնան ջախջախեց Վիկտորիա Պլզենին🎥

Լևանդովսկին շարունակում է փայլել. Բարսելոնան ջախջախեց Վիկտորիա Պլզենին🎥

08/09/2022 - 00:53

Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» C խմբի շրջանակում` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում, մրցեց չեխական «Վիկտորիա Պլզենի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում կատալոնական ակումբն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:1 հաշվով։

Խավիի թիմի կազմից կրկին փայլեց Ռոբերտ Լևանդովսկին, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆրանկ Կեսիեն ու Ֆերրան Տորեսը։

«Վիկտորիայի» միակ գնդակն էլ խփեց Յան Սիկորան։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ինտեր» 0:2 «Բավարիա»

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023