Author Archives: Miqayel

Ռյուդիգերի զվարճալի պարը Ռեալի հանդերձարանում Բարսելոնային հաղթելուց հետո🎥

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Ռեալ Մադրիդը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ Հանդիպումից հետո «արքայական» ակումբի ֆուտբոլիստների ուրախությանը չափ ու սահման չկար։ Մասնավորապես, Անտոնիո Ռյուդիգերը փորձել է զվարճացնել խաղընկերներին` հանդերձարանում ցույց տալով իր պարային ունակությունները։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Տոնալին հերոսանում է. Միլանը դժվարությամբ կոտրեց Վերոնայի դիմադրությունը🎥

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Վերոնայի» դեմ։ «Ռոսոներիները» հանդիպման հաշիվը բացեցին բավական արագ. 9-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ տանտերերի կիսապաշտպան Միգել Վելոզուն։ Ստեֆանո Պիոլիի թիմի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 19-րդ րոպեին Կորայ Գյունտերը հավասարեցրեց հաշիվը։ Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։ […]

Դրեյքը 600 հազ. դոլլար խաղադրույք էր կատարել Բարսելոնայի հաղթանակի համար📸

Կանադացի աշխարհահչռակ ռեպեր Դրեյքն աստղաբաշխական գումար է կորցրել խաղադրույքի պատճառով։ Բանն այն է, որ 35-ամյա ռեպերը 833 հազ. կանադական դոլլար (600 հազ. ԱՄՆ դոլլար) խաղադրույք էր կատարել, որ «Բարսելոնան» Էլ կլասիկոյում կհաղթի «Ռեալ Մադրիդին», իսկ անգլիալան Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը»` «Լիդսին»։ Եթե «զինագործները» նվազագույն` 1:0 հաշվով հաղթեցին «Լիդսին», ապա կատալոնական ակումբը 1:3 հաշվով զիջեց […]

Էդեն Ազարի տխուր վիճակագրությունը Էլ կլասիկոներում

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Ռեալ Մադրիդը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Էդեն Ազարը, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, բելգիացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո չի մասնակցել որևէ Էլ կլասիկոյի։ Այդ ընթացքում «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ անցկացրել է 8 հանդիպում։ […]

Մեյսոն Մաունթի հիասքանչ գոլը տուգանայինի իրացումից հետո Աստոն Վիլլայի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»։ «Ազնվականների» կազմից այդ խաղում դուբլի հեղինակ դրաձավ Մեյսոն Մաունթը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 23-ամյա կիսապաշտպանի երկրորդ գոլը, երբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խավի. «Բարսան գերիշխում էր, թեև լավագույն հանդիպումը չանցկացրեց»

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Հանդիպումից հետո տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին. «Այնպիսի տպավորություն է, թե ամեն ինչ չի դասավորվում այնպես, ինչպես մեզ պետք է։ Մենք պայքարում ենք մինչև վերջ, սակայն ֆուտբոլն այսպիսինն է։ Մեր բախտը չբերեց չորքշեբաթի օրը (Խմբ.` խոսքը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ […]

Սալահն ու Ալիսոնը հերոսանում են. Լիվերպուլը կանգնեցրեց Ման. Սիթիին` հաղթելով «քաղաքաբնակներին»🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման ընթացքում ընդամենը մեկ դարպասի գրավում արձանագրվեց. 76-րդ րոպեին «Լիվերպուլին» հաղթանակ պարգևեց Մոհամեդ Սալահի խփած միակ գոլը։ Նշենք, որ եգիպտացի վինգերին գոլային փոխանցում կատարեց դարպասապահ Ալիսոն Բեկերը։ Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 13 […]

Թեժ կրքեր Մադրիդում! Ռեալը համառ պայքարում հաղթեց Բարսելոնային🎥

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպումը մեկնարկեց «արքայական» ակումբի առավելությամբ, ինչի արդյունքում արդեն 12-րդ րոպեին Կարիմ Բենզեմայի ջանքերով Կառլո Անչելոտիի թիմը բացեց հաշիվը։ Բաց թողած գոլից հետո «բլաուգրանան» նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։ Խավիի թիմը որոշ ժամանակ տիրեց նախաձեռնությանը, սակայն հյուրերի խաղում […]

Մաունթը փայլում է. Չելսին հաղթեց Աստոն Վիլլային🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման ընթացքում «ազնվականներն» ավելի լավ իրացրին իրենց գոլային պահերը` հաղթելով 2:0 հաշվով։ Հանդիպման հերոս դարձավ լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Մեյսոն Մաունթն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ։ Նշենք, որ անգլիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում խփեց առաջին գոլերը։ «Թոշակառուների» կազմից փայլեց նաև դարպասապահ Կեպա Արիսաբալագան` […]

Ռեալն առաջին խաղակեսից հետո երկու գնդակի տարբերությամբ հաղթում է Բարսելոնային🎥

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայանում է հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում մրցում են «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Առաջին կեսից հետո «արքայական» ակումբը հաղթում է 2:0 հաշվով. 12-րդ ու 35-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կարիմ Բենզեման ու Ֆեդե Վալվերդեն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 1,017 1,018 1,019 1,020 1,021 2,105