Էդեն Ազարի տխուր վիճակագրությունը Էլ կլասիկոներում

Էդեն Ազարի տխուր վիճակագրությունը Էլ կլասիկոներում

17/10/2022 - 00:20

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կայացավ հերթական Էլ կլասիկոն. «Ռեալ Մադրիդը» 3:1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Էդեն Ազարը, ով այդպես էլ դաշտ դուրս չեկավ։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, բելգիացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո չի մասնակցել որևէ Էլ կլասիկոյի։

Այդ ընթացքում «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ անցկացրել է 8 հանդիպում։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 71 խաղում դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023