Author Archives: Miqayel

Բարսելոնայի հայտացուցակը Ռեալի դեմ հանդիպման համար

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում «Բարսելոնան» Էլ կլասիկոյի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու այդ հանդիպմանը. Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Արնաու Տենաս, Ինիակի Պենիա Պաշտպաններ – Ժերար Պիկե, Մարկոս Ալոնսո, Ժորդի Ալբա, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Ալեքս Բալդե Կիսապաշտպաններ – Սերխիո […]

Այսօր կկայանա 2022/23 մրցաշրջանի առաջին Էլ կլասիկոն

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Լա լիգայի 9-րդ տուրում կկայանա 2022/23 մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Բարսելոնան»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին։ Հիշեցնենք, որ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է։ Երկու ակումբներն էլ ունեն 22 միավոր. «բլաուգրանան» խփած ու բաց թողած գնդակների ավելի լավ հարաբերակցությամբ զբաղեցնում է 1-ին […]

Ժիրայր Շաղոյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել Սոֆիայի ԲԿՄԱ-ի կազմում🎥

Բուլղարիայի առաջնության 14-րդ տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Հեբարին»։ «Բանակայինների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի նորեկ Ժիրայր Շաղոյանը, ով 56-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Դյուկենս Նազոնին` կատարելով առաջին արդյունավետ գործողությունը ԲԿՄԱ-ի կազմում։ Նշենք, որ այս հաղթանակից հետո Սաշա Իլիչի թիմը վաստակեց 28 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Էդուարդ Սպերցյանը հերթական գոլն է խփել Կրասնոդարի կազմում🎥

Ռուսական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցում է «Ախմատի» դեմ։ Հանդիպման 30-րդ րոպեին Իլզատ Ախմետովի ձեռնարկած հիանալի անցումից հետո «ցլերի» կազմից աչքի ընկավ Էդուարդ Սպերցյանը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց 9-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ֆելիշի և Ատլետիկոյի միջև գործող պայմանագրում առկա է աստղաբաշխական հրաժարագնի կետ

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում ունեցած իր կարգավիճակից. «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն սկսել է քիչ խաղաժամանակ տրամադրել երիտասարդ ֆուտբոլիստին։ Վերջին 4 խաղերում Ֆելիշը միայն 29 րոպե է անցկացրել դաշտում, իսկ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում կայացած «Բրյուգեի» դեմ հանդիպմանը (0:0) մնացել […]

Լիլի հարձակվողը Լիգա 1-ում խփած գոլերի քանակով շրաջնցել է Ազարին

Ֆրանսիական Լիգա 1-ի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Լիլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ստրասբուգի» նկատմամբ։ Հյուրերի կազմից հիանալի հանդիպում անցկացրել Ջոնաթան Դևիդը` դառնալով դուբլի հեղինակ։ Կանադացի հարձակվողը «Լիլի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից և Լիգա 1-ի շրջանակում խփած գոլերը քանակն այս դուբլից հետո հասցրեց 37-ի։ Դևիդը դարձել է Լիգա 1-ում «շների» պատմության լավագույն […]

Անչելոտին հաստատել է. Կուրտուան բաց կթողնի Էլ կլասիկոն

Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կկայանա հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակում «Ռեալ Մադրիդը» կմրցի «Բարսելոնայի» դեմ։ Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ ակումբի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան բաց է թողնելու «բլաուգրանայի» դեմ հանդիպումը. «Կուրտուայի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն ֆիզիկական տեսանկյունից անհանգստություն ունի, քանի որ քիչ է մարզվել […]

Զեդորֆը` Բարսելոնայի մասին. «Նրանք միշտ հավաքվում են մրցավարի շուրջ և բողոքում ամեն ինչից»

«Այաքսի», «Ռեալ Մադրիդի», «Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը քննադատել է «Բարսելոնային» մրցավարների վրա ճնշում գորպադրելու համար. «Դա նրանց մշակույթի մի մասն է, ուստի ես ընդհանրապես չեմ զարմանում։ Նրանք միշտ այդպես են վարվել, և նույնիսկ Խավին ուներ այդ սովորությունը ֆուտբոլիստ եղած ժամանակ։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները միշտ հավաքվում են մրցավարի շուրջ և բողոքում ամեն ինչից` […]

Մեսսիի կարեիան է ավելի հաջողվա՞ծ, թե՞ Ռոնալդուինը. The Athletic-ի անանուն հարցումը նախկին ֆուտբոլիստների շրջանակում

Բրիտանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` The Athletic-ը, մոտ 100 նախկին ֆուտբոլիստների շրջանակում տարբեր թեմաներով հարցումներ է անցկացրել։ Հարցմումն անցկացվել է անանուն, որպեսզի ֆուտբոլիստները չկաշկանդեն հարցերին պատասխանելիս։ Հարցմանը մասնակցածների շրջանում եղել են ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ եվրոպական թոփ-5 այլ առաջնությունների չեմպիոններ, իսկ նրանցից 11%-ը, ներկայիս ֆուտբոլային չափանիշները հաշվի առնելով, իրենց տրանսֆերային արժեքը նշել են 40-80 մլն […]

Ռեալը լուրջ կորուստով է մոտենում Էլ կլասիկոյին

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի Լա լիգայի 9-րդ տուրում կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։ Աղբյուրի փոխանցմամբ` բելգիացի դարպասապահը չի մարզվել «արքայական» ակումբի ընդհանուր խմբի հետ։ Մադրիդյան ակումբի մարզչական անձնակազմը մտադիր չէ ռիսկի դիմել և արագացնել Կուրտուայի ապաքինումը ու ցանկանում է այդ հարցում ավելի պահպանողական մոտեցում ցուցաբերել` խուսափելով հետագա բարդացումներից։ […]

1 1,019 1,020 1,021 1,022 1,023 2,105