Author Archives: Miqayel

ԱԱ-2022. Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը CMTV-ի ուղիղ եթերի ժամանակ հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։ Հրավիրվել են հետևյալ 55 ֆուտբոլիստները. Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Պատրիսիու («Ռոմա»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն»), Ռուի Սիլվա («Բետիս») Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմպտոն»), Սեդրիկ Սոարեշ («Արսենալ»), […]

ՊՍԺ-ի ու Մբապեի միջև գործող պայմանագիրն ամենախոշորն է սպորտի պատմության մեջ

2021 թ. մայիսին ՊՍԺ-ի և Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրն ամենախոշորն է սպորտի պատմության մեջ։ Լրագրող Ադրիեն Գրենիեն, հղում կատարելով Le Parisien-ին, հայտնում է, որ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր, որի ընթացքում ֆրանսիացի հարձակվողը կարող է վաստակել մինչև 672 մլն եվրո գումար։ Մբապեի տարեկան աշխատավարձը կազմում է 72 մլն եվրո։ Նա պայմանագրի երկարաձգման […]

Պաշտոնական. Ունայի Էմերին գլխավորեց Աստոն Վիլլան

Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ունայի Էմերին։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում, սակայն այն ուժի մեջ կմտնի սույն թվականի նոյեմբերի 1-ից, երբ կլուծվի իսպանացի մասնագետի աշխատանքային վիզայի հարցը։ Նշենք, որ 50-ամյա մասնագետը 2020 թ. հուլիսից մարզում էր «Վիլյառեալը», ու «Աստոն Վիլլան» նրան նշանակելու համար «դեղին […]

Մբապեի` ՉԼ-ում խփած մեկ գոլն ավելի թանկ արժե, քանի Հալանդի տարեկան աշխատավարձն է

Հեղինակավոր AS կայքը, հղում կատարելով Odds Scanner-ին, հրապարակել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներին և յուրաքանչնուր գոլի դիմաց ստացած նրանց հավելավճարները։ Պարզվում է` ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի` Չեմպիոնների լիգայում խփած յուրաքանչյուր գոլն ավելի թանկ արժե, քան Էրլինգ Հալանդի («Մանչեսթեր Սիթիի») տարեկան աշխատավարձն է։ Բանն այն է, որ Մբապեն, ըստ «Պարի Սեն-Ժերմենի» հետ գործող պայմանագրի, […]

Ռուսական ՖԱԼ-ը ներկայացնող ակումբի հարձակվողի կրնկով խփած անհավանական գոլը🎥

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի` ՖԱԼ-ի, 15-րդ տուրում «Վոլգարը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Արսենալ Տուլային»։ Աստրախանը ներկայացնող ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Իլյա Ստեֆանովիչը։ Հատկապես տպավորիչ ստացվեց 26-ամյա հարձակվողի երկրորդ գոլը, երբ գնդակը մրցակցի դարպասն ուղարկեց կրնկով կատարած անհավանական հարվածով` դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անգլիական գրանդը պատրաստ է գնել Նեյմարին` վճարելով նրան աստղաբաշխական աշխատավարձ

ՊՍԺ-ի հարձկավող Նեյմարը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, բրազիլացի վինգերի հաջորդ կանգառը կարող է դառնալ «Չելսին», որը մտադիր է 2023 թ. ամռանը գնել նրան։ Հաղորդվում է, որ «ազնվականները» պատրաստ են 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ։ Այդուհանդերձ, լոնդոնյան ակումբը գործարքն իրականացնելու դեպքում պայման […]

Ջեյմի Վարդին անհավանական նվաճման է հասել Պրեմիեր լիգայի շրջանակում

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց «Վուլվերհեմպտոնին»։ «Աղվեսների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև թիմի լեգենդ Ջեյմի Վարդին, ով փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին, իսկ 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` ձևակերպելով վերջնական հաշիվը։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Վարդին դարձել է Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով առաջնության շրջանակում 100 գոլի հեղինակ է […]

Բարսելոնան հիանալի խաղով ջախջախեց Ատլետիկ Բիլբաոյին 🎥

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Կատալոնական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն, Սերժի Ռոբերտոն, Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերրան Տորեսը։ Նշենք, որ Դեմբելեն խփած գոլից բացի, կատարեց նաև 3 գոլային փոխանցում։ Այս հաղթանակից հետո […]

Դրամա Հռոմում. Նապոլին խաղավերջում հաղթանակ կորզեց Ռոմայի դեմ խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։ Անչափ լարված և համառ պայքարում ընթացած խաղում նեապոլիտանական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Լուչիանո Սպալետի թիմին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած հիասքանչ գոլը։ Նշենք, որ «Նապոլին» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 29 միավոր […]

Նյուքասլը փայլում է. «կաչաղակները» հաղթեցին Տոտենհեմին` ներխուժելով ՉԼ գոտի 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջին կեսում «կաչաղակները» շոկի ենթարկեցին «խցաններին»` ստանալով երկու գնդակի առավելություն. 31-րդ ու 40-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Կալում Վիլսոնն ու Միգել Ալմիրիոնը։ Երկրորդ կեսում Անտոնիո Կոնտեի թիմին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը. 52-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի […]

1 1,010 1,011 1,012 1,013 1,014 2,105