Author Archives: Miqayel

Լիվերպուլի ֆիասկոն. Կլոպի թիմը պարտվեց Նոթինգհեմ Ֆորեսթին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի մեկնարկային խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» «Սիթի Գրաունդ» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում խոշոր անակնկալ գրանցվեց. «անտառապահները» հաղթեցին 1:0 հաշվով։ «Նոթինգհեմ Ֆորեսթին» հաղթանակ պարգևեց 55-րդ րոպեին Տոնի Ավոնիյիի խփած միակ գնդակը։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի դարպասապահ Դին Հենդերսոնը` կատարելով 7 սեյվ։ Նշենք, որ «Ֆորեսթը» Պրեմիեր լիգայի շրջանակում […]

Գվարդիոլա. «Այնպիսի տպավորություն է, թե ես ավելի շատ եմ հավատում Լիվերպուլին, քան Կլոպը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Լիվերպուլի» մասին. «Այնպիսի տպավորություն է, թե ես ավելի շատ եմ հավատում «Լիվերպուլին», քան Յուրգեն Կլոպը։ Կայացել է ընդամենը 10 տուր, առջևում դեռ կան բազմաթիվ հանդիպումներ` ներառյալ աշխարհի առաջնությունը, եվրագավաթները, ներքին գավաթները։ Եթե առաջնության ավարտին մնացած լիներ 6-7 տուր, ապա «Լիվերպուլը» դուրս մնացած կլիներ չեմպիոնական պայքարից, սակայն անցել […]

Կիլիան Մբապեի անհավանական վրիպումն Այաչոյի դեմ խաղում🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Այաչոյին»։ Հանդիպման 36-րդ րոպեին աչքի ընկնելու հիանալի պահ ուներ փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն, սակայն մոտ տարածությունից նրա կատարած հարվածն անչափ անհաջող ու շատ բարձր ստացվեց։ Նշենք, որ, ամեն դեպքում, Մբապեն այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ` մեծապես նպաստելով «Պարի Սեն-Ժերմենի» հաղթանակին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

ԱԱ-2022. Ուրուգվայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Ուրուգվայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։ «Չարուայի» գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն հրավիրել է 55 ֆուտբոլիստների. Դարպասապահներ – Ֆերնանդո Մուսլերա («Գալաթասարայ»), Սերխիո Ռոչետ («Նասիոնալ»), Սեբաստիան Սոսա («Ինդեպիենդենտե»), Գիլերմո դե Ամորես («Լանուս»), Սանտիագո Մելե («Ատլետիկո Ունիոն»), Գաստոն Օլվեյրա («Ատլետիկո Ասունսիոն») Պաշտպաններ – Խոսե Մարիա Խիմենես («Ատլետիկո Մադրիդ»), Սեբաստիան […]

Մեսսին ու Մբապեն փայլեցին. ՊՍԺ-ն ջախջախեց Այաչոյին🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Այաչոյի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում փարզիյան ակումբն ուներ ինչպես տարածքային, այնպես էլ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։ Քրիստոֆ Գալտյեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեո Մեսսին։ Նշենք, որ Մբապեին երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Մեսսին, իսկ արգենտինացի […]

Յուվենտուսը հիանալի խաղով ջախջախեց Էմպոլիին` մոտենալով եվրագավաթային գոտուն🎥

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրի մեկնարկային խաղում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Էմպոլիի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «բյանկոներներն» ունեին խաղային լուրջ առավելություն` տոսկանական ակումբին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ադրիեն Ռաբիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մոյզե Քինն ու Վեսթոն Մակենին։ Թուրինյան ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 19 միավոր` բարձրանալով […]

Գավին` «Golden Boy-2022»-ի դափնեկիր

Հեղինակավոր Tuttosport կայքը հրապարակել է, թե ով է արժանանալու «Golden Boy-2022»։ Մրցանակի դափնեկիր է դարձել «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։ 18-ամյա ֆուտբոլիստը մրցանակը կստանա նոյեմբերի 7-ին Թուրինում կայանալիք հատուկ մրցանակաբաշխության ժամանակ։ Նշենք, որ Գավին քվեարկության արդյունքում առաջ է անցել այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ջամալ Մուսիալան («Բավարիա»), Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ»), Ջուդ Բելինգհեմը («Բորուսիա Դորմունդ») և այլն։ Հավելենք, […]

ԱԱ-2022. Հոլանդիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

Հոլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցում։ «Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրավիրել է 39 ֆուտբոլիստների. Դարպասապահներ – Յասպեր Սիլեսեն (ՆԵԿ Նեյմիգեն), Յուստին Բեյլո («Ֆեյենորդ»), Ռեմկո Պասվեր («Այաքս»), Անդրիս Նոպերտ («Հերենվեն») Պաշտպաններ – Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի»), Միտչել Բակեր, Ժերեմի Ֆրիմպոնգ (երկուսն էլ` «Բայեր Լևերկուզեն»), Դևին […]

SofaScore-ը ներկայացրել է Մարադոնայի վիճակագրությունն 1986 թ. Անգլիայի դեմ կայացած հանրահայտ խաղում

Հեղինակավոր SofaScore կայքն իր տվյալների բազայում ավելացրել է ԱԱ-1966-ից սկսած բոլոր աշխարհի առաջնություններում կայացած հանդիպումների և դրանց մասնակցած ֆուտբոլիստների վիճակագրությունները։ SofaScore-ը դրա շրջանակում Instagram-ի իր էջում ներկայացրել է Դիեգո Արմանդո Մարադոնայի` Մունդիալ-1986-ի 1/4 եզրափակիչում Արգենտինայի հավաքականի կազմում Անգլիայի դեմ կայացած հանդիպման (2:1) վիճակագրությունը։ Այդ խաղում Մարադոնան խփել է իր կարիերայի երկու ամենահայտնի գնդակները` «Դարի գոլն» […]

Բենզեմա. «Երբեք չեմ դառնա Ռոնալդոյի և Զիդանի մակարդակին»

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կարիմ Բենզեման կարծում է, որ երբեք չի դառնա «արքայական» ակումբի լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Ռոնալդոյի և Զինեդին Զիդանի մակարդակին. «Ես չեմ գերազանցել Ռոնալդոյին ու Զիզիուին։ Մենք տարբեր ենք։ Ես չեմ կարող խաղադաշտում անել այն, ինչ նրանք են արել, բայց օգնել են ինձ ցույց տալ ինչ-որ նման մի բան։ Ես երբեք չեմ լինի նրանց […]

1 1,012 1,013 1,014 1,015 1,016 2,105