ԱԱ-2022. Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

ԱԱ-2022. Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը

25/10/2022 - 12:07

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը CMTV-ի ուղիղ եթերի ժամանակ հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի ընդլայնված հայտացուցակում։

Հրավիրվել են հետևյալ 55 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ռուի Պատրիսիու («Ռոմա»), Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ժոզե Սա («Վուլվերհեմպտոն»), Ռուի Սիլվա («Բետիս»)

Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմպտոն»), Սեդրիկ Սոարեշ («Արսենալ»), Ռուբեն Դիաշ, Ժոաո Կանսելու (երկուսն էլ` «Մանչեսթեր Սիթի»), Թիերի Կորեա («Վալենսիա), Անտոնիու Սիլվա («Բենֆիկա), Դանիլո Պերեյրա, Նունու Մենդեշ (երկուսն էլ` ՊՍԺ), Դավիդ Կարմո, Ֆաբիո Կարդոսո, Պեպե (բոլորը` «Պորտու»), Դիոգու Լեյտե («Ունիոն Բեռլին»), Դոմինգուշ Դուարտե («Խետաֆե»), Գոնսալու Ինասիու («Սպորտինգ»), Ժոզե Ֆոնտե, Տիագու Ջալո (երկուսն էլ` «Լիլ»), Մարիո Ռուի («Նապոլի»), Նունու Տավարիշ («Մարսել»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»)

Կիսապաշտպաններ – Լուիշ Ֆլորենտինու, Ժոաո Մարիու (երկուսն էլ` «Բենֆիկա»), Վիլիամ Կարվալիու («Բետիս»), Ռուբեն Նևեշ, Ժոաո Մոուտինիո, Մաթեուս Նունյես, Գոնսալո Գուեդեշ (բոլորը` «Վուլվերհեմպտոն»), Ժոաո Պալինիա («Ֆուլհեմ»), Ռենատո Սանչես, Վիտինիա երկուսն էլ` ՊՍԺ), Սերժիո Օլիվեյրա («Գալաթասարայ»), Օտավիո («Պորտու»), Բրունո Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բերնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Ֆաբիո Կարվալիու («Լիվերպուլ»), Ֆաբիո Վիեյրա («Արսենալ»), Նունու Սանթուշ, Ֆրանսիսկո Տրինկաո (երկուսն էլ` «Սպորտինգ»), Ռիկարդու Օրտա («Բրագա»)

Հարձակվողներ – Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեդթեր Յունայթեդ»), Ժոաո Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Վիտինիա («Բրագա»), Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), Ռաֆայել Լեաու («Միլան»), Դանիել Պոդենսե («Վուլվերհեմպտոն»), Անդրե Սիլվա («Լայպցիգ»), Բետու («Ուդինեզե»), Գոնսալու Ռամուշ («Բենֆիկա»)

Նշենք, որ ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակը բաղկացած է լինելու 26 ֆուտբոլիստներից, որը պետք հրապարակվի ամենաուշը մինչև նոյեմբերի 14-ը։

Հավելենք, որ Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է մրցաշարի H խմբում, որի շրջանակում կմրցի Ուրուգվայի, Գանայի և Հարավայի Կորեայի ընտրանիների դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023