Դրամա Հռոմում. Նապոլին խաղավերջում հաղթանակ կորզեց Ռոմայի դեմ խաղում 🎥

Դրամա Հռոմում. Նապոլին խաղավերջում հաղթանակ կորզեց Ռոմայի դեմ խաղում 🎥

24/10/2022 - 00:44

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում առաջնության առաջատար «Նապոլին» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։

Անչափ լարված և համառ պայքարում ընթացած խաղում նեապոլիտանական ակումբը հաղթեց 1:0 հաշվով։

Լուչիանո Սպալետի թիմին հաղթանակ պարգևեց 81-րդ րոպեին Վիկտոր Օսիմենի խփած հիասքանչ գոլը։

Նշենք, որ «Նապոլին» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 29 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։

«Ռոման», 22 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023