Անգլիական գրանդը պատրաստ է գնել Նեյմարին` վճարելով նրան աստղաբաշխական աշխատավարձ

Անգլիական գրանդը պատրաստ է գնել Նեյմարին` վճարելով նրան աստղաբաշխական աշխատավարձ

24/10/2022 - 15:36

ՊՍԺ-ի հարձկավող Նեյմարը հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է El Pais-ը, բրազիլացի վինգերի հաջորդ կանգառը կարող է դառնալ «Չելսին», որը մտադիր է 2023 թ. ամռանը գնել նրան։

Հաղորդվում է, որ «ազնվականները» պատրաստ են 30-ամյա ֆուտբոլիստին վճարել տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ։

Այդուհանդերձ, լոնդոնյան ակումբը գործարքն իրականացնելու դեպքում պայման է դնելու Նեյմարի առջև, որ եթե նա ստանա նման խոշոր աշխատավարձ, ապա պարտավորվելու է իրեն պահել պրոֆեսիոնալի պես, լինել կարգապահ ու հանդես գալ ներկայիս մակարդակով։

Հայտնի է, որ «Չելսին» դեռևս 2022 թ. ամռանն է ցանկացել գնել Նեյմարին, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։

Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 160 խաղում դառնալով 112 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023