Բարսելոնան  հիանալի խաղով ջախջախեց Ատլետիկ Բիլբաոյին 🎥

Բարսելոնան հիանալի խաղով ջախջախեց Ատլետիկ Բիլբաոյին 🎥

24/10/2022 - 00:58

Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։

Կատալոնական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Խավիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուսման Դեմբելեն, Սերժի Ռոբերտոն, Ռոբերտ Լևանդովսկին ու Ֆերրան Տորեսը։

Նշենք, որ Դեմբելեն խփած գոլից բացի, կատարեց նաև 3 գոլային փոխանցում։

Այս հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ատլետիկը», 18 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023