Լապորտա. «Շատ գոհ եմ Բարսայի կատարած տրանսֆերներից»

Լապորտա. «Շատ գոհ եմ Բարսայի կատարած տրանսֆերներից»

10/09/2021 - 11:17

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական ակումբի կատարած տրանսֆերների մասին.

«Մենք ստեղծում ենք այնպիսի թիմ, որն ի զորու կլինի պայքարել հաղթանակների համար։ Մենք հիանալի կազմ ունենք։

Սա նոր փուլ է և մենք ունենք տաղանդավոր երիտասարդներ, ովքեր շատ մոտիվացված են։ Այժմ մենք պետք է հասնենք ավտոմատացման։ Երկրպագուների օգնությամբ մրցունակ կլինենք։

Ես շատ գոհ եմ «Բարսայի» կատարած տրանսֆերներից։ Բավական բարդ պայմաններում սպորտային բաժինը հիանալի աշխատանք կատարեց։ Հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում մենք կարող են մեզ ավելի հանգիստ դրսևորել»,- նշել է Լապորտան, ում խոսքերը մեջբերում է Diaro Sport-ը։

Հավելենք, որ կատալոնական ակուկբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք է բերել Էմերսոն Ռոյալին (14 մլն եվրո), Յուսուֆ Դեմիրին (վարձակալություն, 500 հազ. եվրո), Լյուկ Դե Յոնգին (վարձակալություն), Մեմֆիս Դեպային (ազատ գործակալ), Էրիկ Գարսիային (ազատ գործակալ), Սերխիո Ագուերոյին (ազատ գործակալ)։

Ակումբից հեռացել են Էմերսոն Ռոյալը («Տոտենհեմ», 25 մլն եվրո), Խունիոր Ֆիրպոն («Լիդս», 15 մլն եվրո), Անտուան Գրիզմանը («Ատլետիկո Մադրիդ», վարձակալություն, 10 մլն եվրո), Ժան-Կլեր Տոդիբոն («Նիցցա», 8.5 մլն եվրո), Կառլես Ալենիան («Խետաֆե», 5.5 մլն եվրո), Միրալեմ Պյանիչը («Բեշիկթաշ, վարձակալություն), Ֆրանսիսկո Տրինկաոն («Վուլվերհեմպտոն», ազատ գործակալ), Խուան Միրանդան («Բետիս», ազատ գործակալ), Լեո Մեսսին (ՊՍԺ, ազատ գործակալ), Մաթեուս Ֆերնանդեսը («Պալմեյրաս», ազատ գործակալ), Մոնչուն («Գրանադա», ազատ գործակալ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023