Տեբասը նշել է, թե որ խաղացողները պետք է Քեյնի փոխարեն ստանային «Ոսկե գնդակը»
Իսպանիայի Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն արժանի չէր «Ոսկե գնդակին», գրում է As-ը։
64-ամյա ֆունկցիոների կարծիքով` անհատական ամենահեղինակավոր մրցանակին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Լամին Յամալն ու Ռոդրին ավելի արժանի էին. նրանք Իսպանիայի ազգային հավաքականի կազմում դարձել են աշխարհի չեմպիոն։
Հիշեցնենք, որ Յամալն ու Ռոդրին «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել են համապատասխանաբար երրորդ ու չորրորդ տեղերը։ Երկրորդը Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Լա-լիգա, Լամին Յամալ, Խավիեր Տեբաս, Հարի Քեյն, Ոսկե-գնդակ, Ռոդրի