ՊՍԺ -ն պաշտոնական հայտարարությամբ հաստատեց Մեսսիի տրանսֆերը

ՊՍԺ -ն պաշտոնական հայտարարությամբ հաստատեց Մեսսիի տրանսֆերը

11/08/2021 - 00:52

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ -ի պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիի հետ։

Փարիզյան ակումբն արգենտինացի ֆուտբոլիստի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որը հնարավորություն է տալու այն ևս մեկ տարով երկարաձգել։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արգենտինացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ում տարեկան վաստակելու է 35 մլն եվրո աշխատավարձ։

34-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում հանդես է գալու «30» համարի ներքո։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2000 թվականից։ Արգենտինացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում նորամուտը նշել է 2004 թ. և մինչ այս պահը «կապտանռնագույնների» մարզաշապիկով անցկացրել է 778 հանդիպում` դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսին «Բարսելոնայի» կազմում նվաճել է 35 տիտղոս և 6 անգալ դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023