ՉԼ. 5-րդ տուրը մեկնարկեց երկու նվազագույն հաշվով հաղթանակով 🎥
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրը։
«Գալաթասարայը» Ստամբուլի «Ռամս Պարկ» ստադիոնում Դենիս Գյուլի 77-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Ասթոն Վիլային»։
Թուրքիայի չեմպիոնը 9 միավորով բարձրացավ 13-րդ տեղ։ «Վիլան» նույնպես 9 միավոր ունի ու 7-րդն է։
Հանդիպման գոլը` այստեղ
«Բուդյո Գլիմտը» սեփական դաշտում մեծ դժվարությամբ կոտրեց Ավստրիայի չեմպիոն ԼԱՍԿ-ի դիմադրությունը. գրանցվեց 1:0 հաշիվը։
Մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին հյուրերի պաշտպան Մելայրո Բոգարդն ինքնագոլ գրանցեց։
Նորվեգական ակումբը 7 միավորով 16-րդն է, ԼԱՍԿ-ը` 6 միավորով 18-րդը։
Հանդիպման գոլը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Աստոն Վիլլա, Բուդե Գլիմպտ, Գալաթասարայ, Դենիզ Գյուլ, ԼԱՍԿ, Չեմպիոնների-լիգա