ԿԼ. Վրաստանի չեմպիոնը սենսացիոն հաղթանակ տարավ «Խետաֆեի» նկատմամբ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի չորրորդ տուրում «Իբերիա 1999»-ը սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
Թբիլիսիի Միխայիլ Մեսխիի անվան ստադիոնում կայացած խաղում Վրաստանի չեմպիոնի հաղթական գոլը 25-րդ րոպեին խփեց Գիորգի Կոբուլաձեն։
Իսպանական ակումբը Օրել Մանգալյայի հեռացումից հետո` 59-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով։
Հանդիպման հերոսներից էր նաև տանտերերի դարպասապահ Գեորգի Մակարիձեն` կատարելով 4 սեյվ։
«Իբերիան» դարձավ պատմության մեջ առաջին վրացական ակումբը, որը հաղթանակ է տանում եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ փուլում։
Առհասարակ, Վրաստանը, նախքան «Իբերիան», եվրագաթային մրցաշարի եզրափակիչ փուլում 22 տարի ներկայացուցիչ չէր ունեցել։
2004թ. միայն Թբիլսիի «Դինամոյին» էր հաջողվել մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի (խմբ.` ներկայիս Եվրոպա լիգան) խաղարկության խմբային փուլին, բայց պարտվել էր բոլոր 4 խաղերում։
«Իբերիան» հաղթանակից հետո 4 միավորով բարձրացավ 24-րդ տեղ։ «Խետաֆեն» 1 միավորով 34-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm