Պաշտոնական. Բարսելոնայի կիսապաշտպանը տեղափոխվեց Խետաֆե

Պաշտոնական. Բարսելոնայի կիսապաշտպանը տեղափոխվեց Խետաֆե

10/07/2021 - 14:27

Ինչպես տեղեկացնում է «Խետաֆեի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենիային։

Մադրիդի արվարձանը ներկայացնող ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի դիմաց «կապտանռնագույններին» վճարել է 5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։

«Բարսելոնայի» պաշտոնական կայքն էլ հայտնում է, որ Ալենիայի հաջորդ վաճառքից ակումբը վաճառքից ստանալու է 50% մասնաբաժին։

Հավելենք, իսպանացի կիսպապաշտպանը «Խետաֆեում» խաղալու փորձ արդեն ունի, քանի որ 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածն անցկացրել է հենց այդ ակումբի կազմում, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 22 անգամ` դառնալով 2-ական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Կառլոս Ալենիան նաև 3 գոլ է խփել «Բարսելոնայի» գլխավոր թիմում անցկացրած 44 հանդիպման շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023