Մի շարք գրանդ ակումբներ դեռ հետաքրքրված են Հոլանդի ծառայություններով
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդը հաջորդ ամռանը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Transfer News Live-ը։
Նորվեգացի ֆուտբոլիստի ծառայություններով դեռ հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ` «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»։
«Քաղաքաբնակները» պատրաստ են բաժանվել 26-ամյա ֆուտբոլիստից, եթե վճարվի 150 միլիոն եվրո։
Չնայած կողմերը մինչև 2034թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունեն, մանկունիական գրանդի ֆինանսական վիճակը կարող է նպաստել, որ ակումբը որոշի վաճառել Հոլանդի տրանսֆերը։
Հոլանդը «Սիթիում» հանդես է գալիս 2022թ. հուլիսից, 213 խաղում խփել է 176 գոլ, կատարել 30 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml