ԵԼ. «Արարատ-Արմենիան» նորից ձախողվեց` պարտվելով նաև «Զալցբուրգին» 🎥
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Զալցբուրգին»։
Ավստրիական ակումբից երկրորդ խաղակեսի մեկնարկում դուբլ գրանցեց Բարտոշ Մազուրեկը` աչքի ընկնելով 48-րդ և 51-րդ րոպեներին։
«Ցլերը» 90-րդ րոպեին կարող էին մեծացնել առավելությունը, բայց հայկական ակումբի դարպասապահ Արման Ներսեսյանը հետ մղեց Կարիմ Կոնատեի իրացրած 11-մետրանոցը։
Հայաստանի չեմպիոնը պարտվել է Լիգայի փուլի բոլոր խաղերում ու վերջին` 36-րդ տեղում է։ «Զալցբուրգը» 7 միավորով 14-րդն է։
Գոլերը` այստեղ