Պաշտոնական. «Ման. Յունայթեդի» պաշտպանի որակազրկումը չեղարկվել է
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) չեղարկել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լենի Յորոյի որակազրկումը, հայտնում է ակումբի պաշտպոնական կայքը։
«Լենի Յորոյի մեկխաղյա որակազրկումը չեղարկվել է. ֆուտբոլիստի սխալ հեռացման վերաբերյալ բողոքարկումը բավարարվել է։
Անկախ հանձնաժողովի որոշման գրավոր հիմնավորումը կհրապարակվի ավելի ուշ»,- նշվում է FA-ի պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի պաշտպանը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի հանդիպման (0:4) 8-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ալեքսանդր Իսակի նկատմամբ թսւյլ տված կանոնների խախտման պատճառով հեռացվել էր դաշտից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml