Պաշտոնական. Անտուան Գրիզմանը վերադարձավ Ատլետիկո

Պաշտոնական. Անտուան Գրիզմանը վերադարձավ Ատլետիկո

01/09/2021 - 10:08

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանին։

Մադրիդյան ակումբը ֆրանսիացի հարձակվողին վարձակալել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Կնքված պայմանագրում կա կետ, ըստ որի, կողմերը կարող են վարձակալությունն երկարաձգել ևս մեկ մրցաշրջանով, ինչից հետո «հնդկացիները» պետք է գնեն Գրիզմանի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

«Ատլետիկոն» 30-ամյա հարձկավողի վարձավճարի դիմաց կվճարի 10 մլն, իսկ հիմնական տրանսֆերի` 40 մլն եվրո։

Գրիզմանի ու «Ատլետիկոյի» միջև պայմանագիրը կնքվելու է «2+1» ձևաչափով։

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը 2019 թ. ամռանը հենց «Ատլետիկոյից» էր 120 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 102 հանդիպում` դառնալով 35 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ապա ֆրանսիացի հարձակվողը մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է 2014-2019 թթ.։ Գրիզմանը «հնդկացիների» մարզաշապիկով անցկացրել է 257 հանդիպում` դառնալով 133 գոլի և 50 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023