Պաշտոնական. Սերխիո Ագուերոն պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ

Պաշտոնական. Սերխիո Ագուերոն պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ

31/05/2021 - 18:29

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը պայամանագիր է կնքել Սերխիո Ագուերոյի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` 32-ամյա հարձակվողը կատալոնական ակումբի հետ մինչև 2023 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիաի 1-ից։ Ագուերոն նոր ակումբ է տեղափոխվել անվճար, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրն ավարտվել էր և դարձել էր ազատ գործակալ։

Հավեկենք, որ Սերխիո Ագուերոյի պայմանագրում լինելու է հրաժարագնի կետ, ըստ որի, նրան գնել ցանկացող ակումբները պետք է վճարեն 100 մլն եվրո։

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը 2011 թվականից հանդես էր գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 390 հանդիպում` դառնալով 260 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։ Նա մանկունյական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023