«Սլովանը» Չեմպիոնների լիգայում պատմական հակառեկորդ է կրկնել 📸
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 0:2 հաշվով պարտվել է «Բետիսին» ու պատմական հակառեկորդ կրկնել, հայտնում է Squawka-ն։
Սլովակիայի չեմպիոնը Լիգայի փուլում կրել է 13-րդ անընդմեջ պարտությունը։ Դա մրցաշարի պատմության մեջ վատագույն ցուցանիշն է։
«Սլովանը» 8 պարտություն էլ կրել էր Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի Լիգայի փուլում։
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 13 անընդմեջ պարտություն կրել է նաև «Մարսելը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml