ՉԼ. Դյոկերեշի հիասքանչ գոլը չօգնեց «Արսենալին» հաղթել «Բորուսիային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում չկարողացավ հաղթել Դորտմունդի «Բորուսիային». գրանցվեց 1:1 հաշիվը։
Լոնդոնյան գրանդից 10-րդ րոպեին հաշիվը հեռահար հիասքանչ հարվածով բացեց Վիկտոր Դյոկերեշը։ Գերմանական ակումբի պատասխան գոլը 55-րդ րոպեին խփեց Մաքսիմիլիան Բայերը։
«Զինագործները» հանդիպման ընթացքում կատարեցին 30 հարված, խաղարկեցին 8 անկյունային, ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, բայց չկարողացան հաղթանակ կորզել։
Միկել Արտետայի գլխավորած թիմը 11 միավորով 5-րդն է, «Բորուսիան»` 10 միավորով 7-րդը։
«Բորուսիայի» գոլը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml