Պաշտոնական. Բարսայի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի կազմում

Պաշտոնական. Բարսայի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի կազմում

04/07/2021 - 13:46

Ինչպես տեղեկացնում է «Վուլվերհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսայի» վինգեր Ֆրանսիսկո Տրինկաոյին։

Այդ տեղեկությունը հաստատել է նաև «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։

Կողմերի միջև վարձակալան պայմանագիրը կնքվել է մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, ինչից հետո «գայլերը» խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք են ունենալու։

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր 2020 թ օգոստոսին և ակումբի կազմում մինչ այս պահն անցկացրել է 42 հանդիպման` դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023