Գվարդիոլա. «Պորտուգալիան պետք է ապահովի Ռոնալդուի կարիերիայի արժանապատիվ ավարտը»
Գվարդիոլա. «Պորտուգալիան պետք է ապահովի Ռոնալդուի կարիերիայի արժանապատիվ ավարտը»
25/11/2026 - 13:14

«Մանչեսթեր Սիթի», «Բարսելոնայի» ու «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է ապահովի Կրիշտիանու Ռոնալդուի կարիերայի արժանապատիվ ավարտը։

Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն՝ պատշաճ հրաժեշտ երաշխավորելու համար։ Կրիշտիանու Ռոնալդուն չպետք է նման ձևով հեռանա Պորտուգալիայի ազգային հավաքականից։ Նրանք չեն կարող թույլ տալ, որ նա այսպես հեռանա։ Նա աներևակայելի կարևոր կերպար է եղել ոչ միայն իր և Պորտուգալիայի, այլև պորտուգալացի ֆուտբոլիստների ապագա սերունդների համար։

Պորտուգալիայում պետք է հասկանան, որ Կրիշտիանու Ռոնալդուն արժանի է հեռանալ իր պայմաններով։ Կան բացառիկ ֆուտբոլիստներ ու Կրիշտիանու Ռոնալդուն նրանցից մեկն է, ուստի իրավիճակը պետք է շտկվի։ Կշտկե՞ն նրանք այն, թե՞ ոչ, իմ գործը չէ, բայց կողմերը, միանշանակ, պարտավոր են դա անել։

Այո՛, այն, ինչին նա հասել է ֆուտբոլի աշխարհում, այլ ավարտի է արժանի։ Պետք է լինի տոնակատարություն, որտեղ Ռոնալդուն կզգա իր հայրենակիցների սերը, իսկ նա էլ իր հերթին պետք է նախաձեռնություն ցուցաբերի և ասի՝ եկեք շրջենք անցյալի էջը։ Ամբողջ կարիերան չպետք է գնահատվի մեկ կամ երկու ամսվա, կամ մեկ-երկու անհատների հետ ունեցած տարաձայնության և թյուրըմբռնման հիման վրա։ Կան նվաճումներով լի կարիերաներ, որոնք արժանի են պահպանվելու և պաշտպանվելու։

Մեծագույն ֆուտբոլիստները՝ նրանք, ովքեր իսկապես իրենց խաղի գագաթնակետին են եղել, արժանի են հեռանալ գլխավոր դռնով։

Նախևառաջ, նրանք դա վաստակել են այն ամենով, ինչ տվել են սպորտին. հենց ինքը՝ ֆուտբոլն է նրանց պարտական այդ ճանաչմանը։ Երկրորդ՝ հանուն խաղադաշտում իրենց առաջին քայլերն անող երեխաների, որոնք կարող են ասել՝ «Ես ուզում եմ ավարտել կարիերաս այնպես, ինչպես Ռոմարիոն, Կրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին, Պաոլո Մալդինին կամ պատմության ցանկացած այլ մեծություն»։ Հենց այդպես էլ պետք է լինի»,- ասել է կատալոնացի մասնագետը։

Հիշեցնենք, որ 41-ամյա Ռոնալդուն սեպտեմբերին գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով հեռացել էր Պորտուգալիայի հավաքականից։ Լեգենդար հարձակվողն օրեր առաջ հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026