«Ման. Յունայթեդի» հերթական ֆիասկոն ու ջախջախիչ պարտությունը 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 0:4 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։
Լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Կալումբ Վիլսոնը, մեկական գոլ խփեցին Քրիսոտֆեր Այերը և Կեյվին Շադեն։
«Մեղուներից» ասիստների հեթ-տրիկ գրանցեց Դանգո Ուատարան` երեք անգամ օգնելով գոլ խփեց խաղընկերներին։
«Բրենթֆորդը» 20 միավորով 5-րդ տեղում է, «Յունայթեդը»` 8 միավորով նախավերջինը` 19-րդը։
Գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱՊԼ, Բրենթֆորդ, Դանգո Ուատարա, Կալում Վիլսոն, Մանչեսթեր Յունայթեդ, Քրիստոֆեր Այեր