Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Լայպցիգը» մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո գերմանական ակումբը 51-րդ րոպեին դասագրքային և ուսուցողական գրոհի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։ «Ցլերը» ձախ պաշտպան Մարսել Հալշտենբերգը գրոհի նետվեց, ճանապարհին շրջանցեց մի քանի ֆուտբոլիստների, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գնդակը թողեց Յուսուֆ Պոուլսենին, վերջինս գնդակը հիանալի կասեցրեց, մրցակցի մոտակա պաշտպաններին խաղից […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 13-ին, Լիսաբոնում կկայանա Չեմպոինների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակիչ դիմակայությունը, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Լայպիցգն» ու «Ատալանտան»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Արմենիա» հեռուսաընկերության եթերով, իսկ առցանց տարբերակն` այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Այսօր՝ օգոոստոսի 12-ին, մեկնարկելու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլը։ Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարն անցկացվելու է Լիսաբոնում, իսկ դիմակայությունները բաղկացած են լինելու մեկ խաղից։ «Ութի եզրափակիչն» անցնելու բավականին խստացված բժշկական կանոնակարգով, որը բաղկացած է ոչ ավել, ոչ պակաս 31 էջից։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Լիսաբոնի լողափերը և տեսարժան վայրերը ֆուտբոլիստների համար փակ են […]
Ավելին
Ինչպես արդեն հայտնել էինք, «Ատլետիկո Մադրիդի» երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով, սակայն չէր հրապարակվել, թե որ ֆուտբոլիստներն են վարակվել։ Այսօր` օգոստոսի 10-ին, մադրիդյան ակումբն իր պաշտոնական կայքում հայտնել է, թե որ ֆուտբոլիստների մոտ է ախտորոշվել վարակը։ Covid 19-ի դրական թեստ են հանձնել ակումբի աջ պաշտպան Շիմե Վրսալկոն և կիսապաշտպան Անխել Կոռեան։ Երկու ֆուտբոլիստներն էլ ախտանշաններ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբի երկու ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակակիրները հայտնաբերվել են օգոստոսի 8-ին, երբ թեստավորում են անցել ակումբի բոլոր ֆուտբոլիստներն ու աշխատակիցները, որոնք պետք է ուղևորվեն Լիսաբոն՝ պատրաստվելու Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ հանդիպմանը, որի շրջանակում «մատրասայինները» մրցելու են «ՌԲ Լայպցիգի» դեմ։ Այդ խաղը կայանալու է օգոստոսի 13-ին։ ՈՒԵՖԱ-ն […]
Ավելին
Օգոստոսի 7-8-ին գրեթե 6 ամսվա դադարիեց հետո վերսկսվեց նաև Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկությունը, ինչի արդյունքում «Լայպցիգին», «Ատլետիկո Մադրիդին», ՊՍԺ-ին և «Ատալանտային» միացան նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիոնը», «Բարսելոնան», ինչպես նաև «Բավարիան»։ Այսպիսով, ՉԼ 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը․ «Ատալանտա» – ՊՍԺ – 12․08, 23։00 «ՌԲ Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ» – 13․08, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կողմնորոշվել է, թե խաղային որ դիրքերն ունեն ամրապնդման կարիք։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել նոր ձախ պաշտպան, դարպասապահ և նվազագույնը մեկ կենտրոնական պաշտպան։ Հաղորդվում է, որ ձախ պաշտպանի դիրքի ամենահավանական տարբերակը «Լեսթերի» ֆուտբոլիստ Բեն Չիլվելն է։ 42-ամյա մարզիչը թույլատրել է ակումբի հինգ […]
Ավելին
Կորոնավիրուսի համաճարակը 2020 թվականին մարտից մինչև մայիս ամիսը կաթվածահար էր ողջ աշխարհն, այդ թվում նաև ֆուտբոլային աշխարհը, սակայն մայիսի կեսերից սկսած եվրոպական ֆուտբոլային առաջնությունները կամաց-կամաց վերսկսվեցին և արդեն մոտենում են իրենց տրամաբանական ավարտին՝ բաշխելով նաև եվրագավաթային ուղեգրերը։ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի մեկնարկը նախատեսված է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին։ Խմբային փուլի ուղեգիր տարբեր երկրների […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 36-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 5։1 հաշվով ջախջախեց «Վերոնային»։ Հռոմեական ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու Չիրո Իմոբիլեն, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Խոակին Կոռեան։ Տատներերի միակ գոլն էլ գրանցվեց Սոֆիան Ամրաբատի անվան դիմաց։ Այդ գոլերի շնորհիվ Չիրո Իմոբիլեն ընթացիկ մրցաշրջանում Ա սերիայի շրջանակում իր խփած […]
Ավելին
Այսօր՝ հուլիսի 10-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության 1/4 եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ Քառորդ եզրափակիչ 1․«Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ» – «Լիոն»/«Յուվենտուս» 2․ «Լայպցիգ» – «Ատլետիկո Մադրիդ» 3․ «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա» 4․ «Ատալանտա» – ՊՍԺ Կիսաեզրափակիչ 1․ «Մանչեսթեր Սիթի»/«Ռեալ»/«Լիոն»/«Յուվենտուս» – «Նապոլի»/«Բարսելոնա» – «Չելսի»/«Բավարիա» 2․ «Լայպցիգ»/«Ատլետիկո Մադրիդ» – «Ատալանտա» […]
Ավելին
1 21 22 23 24 25 30

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023