Մանչեսթեր Յունայթեդ😳!!!Կարմիր սատանաները ոչնչացրին Լայպցիգին🎥

Մանչեսթեր Յունայթեդ😳!!!Կարմիր սատանաները ոչնչացրին Լայպցիգին🎥

29/10/2020 - 02:09

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» H խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընդունեց «Լայպցիգին»։

Ընդունեց և պարզապես տոտալ առումով ոչնչացրեց մրցակցին։ Մանկունյական ակումբը հաղթեց 5։0 հաշվով։

«Կարմիր սատանաների» կազմում ֆանտաստիկ մարզավիճակ է հավաքել Մարկուս Ռեշֆորդը, ով խաղի ընթացքում դուրս եկավ փոխարինման, սակայն հասցրեց դառնալ հեթ-տրիկի հեղինակ։ Ռեշֆորդը ՉԼ ընթացիկ խաղարկությունում արդեն դարձել է 4 գոլի հեղինակ՝ գլխավորելով լավագույն ռմբարկուների ցուցակը։

Սուլշերի թիմից մեկական անգամ էլ աչքի ընկան Մեյսոն Գրինվուդն ու Անտոնի Մարսիալը։

Խմբի առաջին խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթել էր «Իստամբուլ Բաշակշեհիրին»։

ՉԼ․ խումբ H

«Մանչեսթեր Յունայթեդ – 6 միավոր

«Լայպցիգ» – 3 միավոր

ՊՍԺ – 3 միավոր

«Իստամբուլ Բաշակշեհիր» – 0 միավոր

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023