ՉԼ․ 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՉԼ․ 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

29/10/2020 - 12:21

Հոկտեմբերի 27-28-ին կայացավ Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը։

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։ Մրցանակի դափնեկիրը որոշվելու է երկրպագուների շրջանում անցկացվող քվեարկության միջոցով, որին կարող եք մանսակցել նաև դուք, եթե այցելեք այստեղ, իսկ մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․

Ժոաո Ֆելիշ («Ատլետիկո Մադրիդ») – 2 գոլ «Զալցբուրգի» դարպասը, 7 հարված մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 4-ը՝ ուղիղ դարպասին, 7 հաջողված դրիբլինգ, 4 վաստակած կանոնների խախտում

Դուվան Սապատա («Ատալանտա») – 2 գոլ «Այաքսի» դարպասը, 4 հարված մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 2-ը՝ ուղիղ դարպասին, 1 «կարևոր» փոխանցում, 3 օդային հաղթած մենապայքար, 2 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից

Մոյզե Կեն (ՊՍԺ) – 2 «Իստամբուլ Բաշակշեհիրի» դարպասը, 3 հարված մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 2-ը՝ ուղիղ դարպասին, 1 հաջողված դրիբլինգ, 2 վաստակած կանոնենրի խախտում

Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ») – 3 գոլ «Լայպցիգի» դարպասը, 4 հարված մրցակցի դարպասի ուղղությամբ, որից 3-ը՝ ուղիղ դարպասին, 2 հաջողված դրիբլինգ, 1 հաջողված կրոս

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023