«Ես այստեղ չեմ եկել գումար վաստակելու համար»․ Շալկեի նորեկը հրաժարվել է իր ողջ աշխատավարձից

«Ես այստեղ չեմ եկել գումար վաստակելու համար»․ Շալկեի նորեկը հրաժարվել է իր ողջ աշխատավարձից

05/09/2020 - 15:06

Սեպտեմբերի 3-ին 36-ամյա բոսնիացի կենտրոնական հարձակվող Վեդադ Իբիշևիչը 5 տարի «Հերտայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Շալկե-04»։

Առաջին հայացքից թվում է՝ որևէ տարօրինակ կամ յուրօրինակ բան չկա այս ամենի հետ կապված, սակայն, Վեդադ Իբիշևիչը հրաժարվել է իր ողջ տարեկան աշխատավարձից և այդ գումարնը տրամադրելու է բարեգործական կազմակերպություններին։ Հարձակվողը գումար աշխատելու է միայն բոնուսներից, որոնք հիմնականում վճարվում են խաղերին մասնակցելու, գոլի և գոլայինփ փոխանցման հեղինակ դառնալու, ինչպես նաև մրցաշրջանի ընթացքում տարբեր նվաճումների հասնելու արդյունքում։

«Իմ գործակալի հետ ներկա պահին փնտրում ենք տարբեր բարեգործական կազմակերպություններ։ Շատ տարբերակներ ունենք, սակայն մեկ բան է պարզ․ ես այստեղ չեմ եկել, որպեսզի գումար վաստակեմ։ Եթե ակումբը հաջողությունների հասնի, ես գումար կվաստակեմ միայն բոնունսների շնորհիվ»,- հավելել է բոսնիացի հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։

Տեղափոխությունից առաջ գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը տեղեկություն տարածեց, որ նոր ակումբի կազմում Իբիշևիչի տարեկան աշխատավարձը կազմելու է ընդամենը 100 հազար եվրո, ինչը շատ ավելի քիչ է, քան Երրորդ Բունդեսլիգայի միջին աշխատավարձը։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է Գելզենկիրխենը ներկայացնող ակումբին օգնել հաղթահարել սպորտային ճգնաժամը, որի մեջ հայտնվել է նախորդ մրցաշրջանի ավարտին: Ակումբը առաջնության վերջնամասում 16 անընդնմեջ հանդիպում այդպես էլ չճաշակեց հաղթանակի բերկրանքը, ինչն ակումբի պատմության շրջանակում նոր հակառեկրոդ էր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոսնիացի հարձակվողը շահավետ առաջարկների պակաս չի ունեցել, սակայն նախընտրել է մնալ Բունդեսլիգայում։

«Հիմնականում ես առաջարկներ ունեի արտասահմանից, որոնք, բնականաբար, ֆինանսական տեսանկյունից ավելի հետաքրքիր էին, սակայն ես ինքս ինձ հարց տվեցի, թե ինչն է ինձ համար ավելի կարևոր։ Ես հասկացա, որ աշխատանքը «Շալկեում» ինձ ավելի է դուր գալիս, քան մեկ այլ տեղ»,- նշել է հարձակվողը։

Պարզվում է, այս բարեգործական գաղափարը Իբիշևիչի համար նորություն չէ, քանի որ 2016 թվականին, երբ Մերձավոր Արևելքից և աշխարհի տարբեր անկյուններից Գերմանիա էին ժամանակում տարբեր փախստականներ, նաև 50 հազար եվրո նվիրաբերեց բարեգործական ընկերություններից մեկին, որը զբաղվում էր հենց փախստականների հարցով։

Ինչպես Վեդադ Իբիշևիչը, այնպես 1980-ամաններին ծնված սերբ, խորվաթ, բոսնիացի շատ այլ ֆուտբոլիստներ գիտեն, թե ինչ է նշանակում լինել փախստական, քանի որ Հարավսլավիայի պատերազմի պատճառով թողել են իրենց հարազատ քաղաքը, հարազատներին, տունը, դպրոցը և շատ ու շատ այլ բաներ ու փախել են՝ փրկելով իրենց կյանքը։ Վեդադ Իբիշևիչի ընտանիքը Բոսնիա և Հերցեգովինայում վրա հասած քաղաքացիական պատերազմի և ազգամիջյան բախումների տարիներին մեկնել են Շվեյցարիա, ինչից հետո էլ նրանց ընտանիքը ապաստան է ստացել ԱՄՆ-ում՝ Սենթ-Լուիսում։ Հենց Միացյալ Նահանգներում էլ սկսվել է բոսնիացի հարձակվողի ֆուտբոլային կարիերան։

Դժվար է հավատալ, սակայն Վեդադ Իբիշևիչի առաջին լուրջ և եվրոական ակումբը եղել է ՊՍԺ-ն, եթե, իհարկե, հաշվի չառնենք շվեյցարական «Բադենը», որի մարզադպրոցում նա հանդես է եկել այն ժամանակ, երբ ընտանիքի հետ միասին բնակվում էին ալպյան երկրում։

Ֆրանսիական ակումբի կազմում բոսնիացի հարձակվողն անցկացրել է ընդամենը 6 հանդիպում, սակայն աչքի չի ընկել որևէ արդյունավետ գործողությամբ, ինչից հետո 2005 թվականին տեղափոխվել է «Դիժոն», որտեղ հանդես է վարձավճարով։ Նոր ակումբի կազմում Իբիշևիչը ավելի հաջող հանդես եկավ և 34 խաղում խփեց 10 գնդակ։

2006 թվականին Իբիշևիչը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Ախեն», ինչով էլ սկսվեցին նրա գերմանակն արկածները։

Մեկ մրցաշրջան «Ախենի» կազմում Իբիշևիչը միջին մակարդակով անցկացրեց (27 խաղ 6 գոլ), ինչից հետո տեղափոխվեց «Հոֆֆենհայմ», որը նոր-նոր էր անուն հանում եվրոպական ֆուտբոլում։

2007/08 մրցաշրջանում «Հոֆֆենհայմը» դեռևս հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգայում և այդ տարի «գյուղացիների» կազմում բոսնիացի հարձակվողը 34 խաղում կրկին 6 գոլ խփեց՝ ակումբին օգնելով պատմության մեջ առաջին անգամ նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր։

Այդ ժամանակ ակումբը մարզում էր շատերին դեռևս անհայտ մասնագետ Ռալֆ Ռանգնիկը, ով հետագայում «Շալկե-04»-ի հետ Չեմպիոնների լիգայում ֆուռոր արեց, իսկ «Ռեդ Բուլի» գաղափարը կատարելության հասցրեց։ Ներկա պահին Ռանգնիկը «Ռեդ Բուլին» պատկանող բոլոր ակումբների սկաուտական բաժնի ղեկավարն է։ Հավելենք, որ «Ռեդ Բուլին» են պատկանում «ՌԲ Լայպցիգը», «ՌԲ Զալցբուրգը», «Նյու-Յորք Ռեդ Բուլը» և «Ռեդ Բուլ Բրազիլը»։

2008/09 մրցաշրջանում ֆուռոր արեց արդեն «Հոֆֆենհայմը», իսկ Վեդադ Իբիշևիչը պարզապես փայլում էր, սակայն այդ ամենը վերաբերում է միայն առաջնության աշնանային հատվածին։

«Հոֆֆենհայմը» իր պատմության շրջանակում առաջին անգամ մասնակցելով Բունդեսլիգային՝ առաջնության աշնանային հատվածն ավարտեց առաջին հորիզոնականում, իսկ բոսնիացի հարձակվողը մասնակցած 17 խաղում դարձավ 18 գոլի հեղինակ։ Սակայն, մրցաշրջանի երկրորդ հատվածին նա որևէ հանդիպման չմասնակցեց, քանի 2009 թվականի հունվարի 15-ին մարզումներից մեկի ժամանակ չարաբաստիկ վնասվածք ստացավ՝ կտրելով ծնկի խաչաձև կապանները։ Առանց իր գոլահարի «Հոֆֆենհայմը» առաջնության երկրորդ հատվածում ձախողվեց և զբաղեցրեց ընդամենը 7-րդ հորիզոնականը։

Վեդադ Իբիշևիչը 4․5 տարի հանդես եկավ «Հոֆֆենհայմի» կազմում, սակայն 2008/09 մրցաշրջանի առաջին շրջանի արդյունավետությունն այլևս երբեք չցուցադրեց «գյուղացիների» կազմում։ «Հոֆֆենհայմի» կազմում նա ընդհանուր առմամբ մասնակցել է 135 հանդիպման՝ դառնալով 54 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

Բոսնիացի հարձակվողը 2012 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ընդամենը 4․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Շտուտգարտ»։ «Հոֆֆենհայմի» կազմում նա կամաց-կամաց սկսել էր կորցնել իր տեղը մեկնարկային կազմում, այդ պատճառով էլ նա հեռացավ ակումբից։ 2011/12 մրցաշրջանի առաջին շրջանում նա մասնակցել էր 11 հանդիպման և դարձել էր 6 գոլի հեղինակ, իսկ նոր ակումբի կազմում սկսեց ավելի արդյունավետ խաղ ցուցադրել։ 2011/12 մրցաշրջանի երկրորդ հատվածում նա խաղադաշտում հայտնվեց 16 անգամ՝ դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

2012/13 մրցաշրջանը Իբիշևիչի կարերայում դարձավ ամենաարդյունավետը, քանի որ անցկացրած 47 խաղում դարձավ 24 գոլի հեղինակ, իսկ 2014/15-ը՝ վատագույնը։ Այդ մրցաշրջանում «Շտուտգարտը» լուրջ խաղային խնդիրներ ուներ և մեծ դժվարությամբ կարողացավ տեղը պահպանել Բունդեսլիգայում՝ զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը, իսկ Իբիշևիչն անցկացրած 14 խաղում որևէ գոլ չխփեց։

2015/16 մրցաշրջանից առաջ բոսնիացի հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց «Հերտա», իսկ «Շտուտգարտի» կազմում ընդհանուր առմամբ մասնակցեց 111 հանդիպման՝ դառնալով 47 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

«Հերտայի» կազմում Իբիշևիչն իր տարիքի համար բավականի արդյուվատ ֆուտբոլ ցուցադրեց, իսկ ամենաարդյուավետը դարձավ 2016/17 մրցաշրջանը, երբ բոլոր մրցաշարարի շրջանակում մասնակցեց 38 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ավարտված 2019/20 մրցաշրջանում Իբիշևիչը, չնայած արդեն 35 տարեկան է, սակայն մասնակցեց 29 հանդիպման և դարձավ 9 գոլի հեղինակ, որոնցից 7-ը միայն Բունդեսլիգայի շրջանակում։

Ստացվեց այնպես, որ մայրաքաղաքային ակումբը բոսնիացի ֆուտբոլիստի ամենահաջող հանգրվանն էր, քանի որ բոլորից շատ հանդիպում և բոլորից շատ գոլի հեղինակ դարձել է հենց «Հերտայի» կազմում։ Ընդհանուր առմամբ նա «Հերտայի» կազմում մասնակցել է 159 հանդիպման՝ դառնալով 56 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։

«Շալկեն» կարծես թե կատարյալ ֆուտբոլիստ է ձեռք բերել իր համար, քանի որ Իբիշևիչը ոչ միայն աշխատավարձի հարցում, այլև խաղադաշտում երբեք «չի քաշում» ակումբի երկրագուներին։

«Ես մշտապես անում եմ այն, ինչ կասի մարզիչը։ Կարող եմ նստել փողոցում, խաղադաշտ մտնել պահեստայինների նստարանից, ինչպես նաև խաղը սկսել մեկնարկային րոպեներից։ Ես գիտակցում եմ իմ դերը ցանկացած ակումբում, սակայն իմ ամբիցիաները և նպատակները միշտ բարձր են, և ես դրանք ինձ հետ եմ տանում ամենուր»,- նշել է Վեդադ Իբիշևիչը։

Վեդադ Իբիշևիչը ոչ պակաս հաջող հադնես է եկել նաև Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի կազմում։ Նա իր հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 83 հադիպման՝ դառնալով 28 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Իբիշևիչն այն ցուցանիշով հավաքականի պատմության լավագույն երկրորդ ռմբարկուն է՝ զիջելով միայն Էդին Ջեկոյին, ով խփել է 59 գոլ։

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023