ՉԼ․ 1-ին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՉԼ․ 1-ին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

22/10/2020 - 13:27

Հոկտեմբերի 20-21-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը, որի շրջանակում կայացավ 1-ին տուրը։ 

ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է 1-ին տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։ Մրցանակի դափնեկրին պարզելու համար անցկացվում է քվեարկություն, որին կարող եք մանսկացել նաև դուք, եթե այցելեք այստեղ։ Մրցանակին հավակնում են հետևյալ ֆուտբոլիստները․

Ալվարո Մորատա («Յուվենտուս») – 2 գոլ «Դինամո Կիևի» դարպասը, 2 հաջողված դրիբլինգ, 1 «կարևոր» փոխանցում, 4 վաստակած կանոնների խախտում

Անխելինիո («Լայպցիգ») – 2 գոլ «Իստամբուլ Բաշակշեհիրի» դարպասը, 1 «կարևոր» փոխանցում, 1 գնդակի խլում

Տետե («Շախտյոր») – 1 գոլ + 2 գոլային փոխանցում «Ռեալի» դարպասը, 4 հարված՝ 3-ը ուղիղ դարպասին, 1 «կարևոր» փոխանցում, 3 հաջողված դրիբլինգ, 2 վաստակած կանոնների խախտում, 2 գնդակի խլում և 1 գրոհի կասեցում, 2 գնդակի հեռացում սեփական տուգանային հրապարակից

Կինգսլի Կոման («Բավարիա») – 2 գոլ «Ատլետիկոյի» դարպասը, 4 «կարևոր» փոխանցում, 2 հաջողված դրիբլինգ, 1 գնդակի խլում

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023