«Բարսելոնան» շարունակում է աշխատանքներ ձեռնարկել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Ժերար Ռոմերոն, իսպանացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Ընդ որում` հանուն «Բարսելոնա» տեղափոխության` 21-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է նաև աշխատավարձի էական նվազման։ Ինչ վերաբերվում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» միջև բանակցություններ են ընթանում։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը, հնարավոր է, կարիերան շուրանկի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, իսպանացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային խնդրել է իրեն բաց թողնել կատալոնական ակումբ։ Գվարդիոլան չի մերժել 21-ամյա հարձակվողին, սակայն ցանկանում է նրան բաց թողնել միայն այն դեպքում, եթե երկու ակումբները համաձայնության հասնեն տրանսֆերի ֆինանսական հարցի շուրջ։ Հաղորդվում է` […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հաշիվը կարող էր բացվել արդեն 5-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Ֆեդերեիկո Կիեզան, սակայն Իսպանիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ունայի Սիմոնը։ Այդ դրվագից հետո «ֆուրիա ռոխան» քիչ-քիչ սկսեց տիրել նախաձեռնությանն ու արդեն 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը. […]
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը մրցում է Իտալիայի դեմ։ Հանդիպման 45+2-րդ րոպեին Միկել Օյարսաբալի փոխանցումից հետո Ֆերրան Տորեսը հաշիվը դարձրեց 2:0` դառնալով դուբլի հեղինակ։ Հատկանշական է, որ Տորեսի առաջին գոլի ժամանակ նույնպես գոլային փոխանցումը կատարեց Օյարսաբալը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Իսպանիայի հավաքականը մրցում է Իտալիայի դեմ։ Հանդիպման 17-րդ րոպեին Միկել Օյարսաբալի` ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Ֆերրան Տորեսն առաջ մղեց Իսպանիայի հավաքականին` բացելով խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սեպտեմբերի 21-ի մեկնարկեց Անգլիգայի Լիգայի գավաթի 1/16 եզրափկիչը։ Մրցաշարի այդ փուլում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Նորվիչի» դեմ։ Չնայած Յուրգեն Կլոպը դաշտ էր դուրս բերել հիմնականում իր պահեստային ֆուտբոլիստներին, մերսիսայդյան ակումբը որևէ խնդիր չունեցավ և հաղթեց 3:0 հաշվով։ «Լիվերպուլի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Տակումի Մինամինոն, իսկ մեկ անգամ էլ աչքի ընկավ Դիվոկ Օրիգին։ «Մանչեսթեր Սիթին» էլ սեփական […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկային րոպեներն անցան «Արսենալի» ֆուտբոլիստների ակտիվությամբ, ինչը «քաղաքաբնակները» կոտրեցին շատ արագ խփած երկու գնդակով։ Նախ 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իլկայ Գյունդողանը, ապա 12-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Ֆերրան Տորեսը։ «Արսենալի» դժբախտությունները շարունակվեցին արդեն 35-րդ րոպեին, երբ, կոպիտ […]
Ավելին
Հունիսի 29-ին ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչ փուլը, ինչից անմիջապես հետո Interfootball-ի Telegram-ի պաշտոնական էջում հարցում տեղադրվեց, որպեսզի պարզենք մրցաշարի այդ հատվածի լավագույն ֆուտբոլիստին։ Քվեարկության ընթացքը բավական թեժ է անցել։ Պայքարը հիմնականում ծավալվել է երեք ֆուտբոլիստների միջև` Կարիմ Բենզեմայի (Ֆրանսիա), Հարիս Սեֆերովիչի և Յան Զոմերի միջև (երկուսն էլ` Շվեյցարիա)։ Վճռորոշ են դարձել ընդամենը հաշված ձայները, ինչի […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը E խմբի շրջանակում Սևիլիայի «Էստադիո դե լա Կարտուխա» մարզադաշտում մրցեց Սլովակիայի ընտրանու դեմ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն, ովքեր արդեն 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին. գնդակին մոտեցավ Ալվարո Մորատան, սակայն նրա հարվածից հետո սլովակներին փրկեց դարպասպահ Մարտին Դուբրավկան։ «Ֆուրիա Ռոխան» […]
Ավելին
Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Իսպանիայի հավաքականը Սևիլիայում մրցում է Սլովակիայի ընտրանու դեմ։ Հանդիպման 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Պաբլո Սարաբիայի կատարած փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Ֆերրան Տորեսը կրնկով կատարած հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026